«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 20-ին դատապարտյալներից մեկն ինքնասպանություն է գործել, Armenia Today-ին հայտնել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Ժամը 11։30-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն՝ ինքնաշեն պարանով կախվելու միջոցով»,- նշել է Նավիկյանը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ապրիլի 4-ին տեղեկացրել էր, որ ահազանգ է ստացել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, ըստ որի՝ 5-րդ հարկում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ «Նուբարաշեն» ՔԿՀ էր մեկնել ՄԻՊ արագ արձագանքման խումբ։ Պաշտպանի արագ արձագանքման խումբն ազատությունից զրկված անձանց մոտ մարմնական վնասվածքներ էր արձանագրել