Երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառման առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել, Armenia Today-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Օհանյանն Instagram-ի իր էջում ապրիլի 6-ին անդրադարձել էր Անդրեի հետ ամուսնալուծության թեմային։ Նա գրել է նաև ամուսնու կողմից գործադրված բռնությունների մասին։
«Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր»,- գրել էր Օհանյանը։
Նրանք ամուսնացել էին 2023 թվականին։