Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ, հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից չեն մանարամասել, թե որ դպրոցի մասին է խոսքը, միևնույն ժամանակ հավելել են, որ Ա.Ծ.-ի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
«Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, 4 դրվագ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով-խմբ․) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որը կատարվել է 18 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, 3 դրվագ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով-խմբ․)»,- ասված է հաղրդագրության մեջ։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ, հավելել են ՔԿ-ից։
2024-ի հոկտեմբերին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի ուսուցչին ձերբակալել, այնուհետև կալանավորել էին աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ իրականացնելու կասկածանքով։