• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
13 Հունիս 2025 08:09
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Վարդանյանի փաստաբանը Փաշինյանին կոչ է արել հայ գերիների ազատ արձակման հարցով Բաքվի հետ բանակցել

Իրավունք, Քաղաքականություն,
04 Մարտ 2025 13:08
ShareShareShare
Վարդանյանի փաստաբանը Փաշինյանին կոչ է արել հայ գերիների ազատ արձակման հարցով Բաքվի հետ բանակցել
telegram

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել ադրբեջանական բանտերից հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու շուրջ բանակցել Բաքվի հետ։ Նա նաև հրապարակել է այն քայլերի ցանկը, որոնք Երևանը կարող է ձեռնարկել պատանդներին ազատելու համար։

Գենսերն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությունը Հայաստանի իշխանություններին չի կարող խանգարել  միջնորդների, միջազգային կազմակերպությունների հետ ոչ պաշտոնական դիվանագիտական ​​ուղիներով հայ գերիների ազատ արձակման շուրջ բանակցելուն։

Փոխգործակցություն Ադրբեջանի հետ

Փաստաբանի խոսքով՝ Փաշինյանը կարող է մասնավոր բանագնաց ուղարկել Բաքու, որը կարող է մարդասիրական ուղի բացել քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատ արձակման շուրջ բանակցությունների համար։ Բացի այդ, նա կարող է համագործակցել բարեկամ կառավարության հետ, ինչպիսին Շվեյցարիան է, Բաքվում իր դեսպանատանը հայկական շահերը ներկայացնող բաժին հիմնելու համար:

«Նույնիսկ եթե քաղբանտարկյալների և ռազմագերիների հարցը չդառնա խաղաղության համաձայնագրի մաս, վարչապետը կարող է մասնավոր կերպով պարզաբանել, որ նրանց ազատումը պետք է տեղի ունենա վերջնական ավարտից առաջ կամ միաժամանակ»,- գրել է Գենսերը։

Աջակցության խնդրանք ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ԵՄ-ից

Փաստաբանը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը կարող է օգնություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և Պետքարտուղար Մարկո Ռուբիոյից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, ինչպես նաև ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասից՝ ադրբեջանական բանտերից հայերի ազատ արձակմանն աջակցելու նպատակով։

Դատական ​​գործընթացների շարունակություն և ընդլայնում

Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել դատական ​​գործընթացներն Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հավելել է Գենսերը։ Նա կարող է Միջազգային քրեական դատարանի դատախազին խնդրել նախաքննություն սկսել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան մոտ 120 000 հայ քրիստոնյաների բռնի տեղահանման գործով։

Համաշխարհային կրոնական համայնքի հետ փոխգործակցություն

Երևանը կարող է աջակցություն փնտրել հայ քրիստոնյաների հալածանքների հարցում՝ հետևելով Թրամփի գործողությունների կոչին։ Դա վերաբերում է ինչպես Լեռնային Ղարաբաղի 120 հազար տեղահանված բնակիչներին, այնպես էլ ներկայիս հայ քաղբանտարկյալներին, որոնք պահվում են Բաքվում՝ իրենց էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով:

Բազմակողմ համագործակցություն

Վարչապետը կարող է հատուկ ներկայացուցիչ նշանակել ամբողջ աշխարհում հալածված քրիստոնյաների պաշտպանության համար՝ կենտրոնանալով քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատման վրա: Նա կարող է միանալ 80 այլ երկրների՝ ստորագրելու միջպետական ​​հարաբերություններում կամայական կալանքի դեմ Կանադայի գլխավորած հռչակագիրը: Փաստաբանը Փաշինյանին կոչ է արել դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքին՝ հումանիտար նկատառումներով գերիների և ռազմագերիների ազատ արձակմանը նպաստելու համար։

Աջակցություն քաղբանտարկյալների և ռազմագերիների ընտանիքներին

Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնարավոր է հանդիպեն քաղբանտարկյալների և ռազմագերիների ընտանիքների հետ՝ նրանց աջակցություն հայտնելով, գրում է փաստաբանը։ Նրանք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը կարող են խնդրել դիտորդներ ուղարկել Վարդանյանի և այլ բանտարկյալների դատավարություններին: Ավելին, Փաշինյանը և Միրզոյանը կարող են խնդրել երկրներին, որոնք Բաքվում դեսպանատներ ունեն, որպեսզի իրենց դիտորդներին ուղարկեն դատավարություններին, ինչպես նաև կոչ անեն Բաքվին թույլատրել Հայաստանի ներկայացուցիչների ներկայությունը դատավարություններին հետևելու համար։

Հրապարակային հայտարարություններ և դիվանագիտություն

Գենսերը Փաշինյանին կոչ է արել ասուլիս հրավիրել և հրապարակային հայտարարություն անել, որ քաղբանտարկյալների և ռազմագերիների ազատումն առաջնահերթություն է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, և նրանք պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվեն։ Վարչապետը կարող է նաև տպագրել իր հոդվածը խոշոր թերթում և հրապարակայնորեն արտահայտվել, երբ իրավիճակը զարգանում է:

Բաքուն 2024-ի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են 2023-ին գերեվարված Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

2025-ի փետրվարի 19-ին Վարդանյանը երկրորդ անգամ հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ շինծու դատական գործով նիստում Վարդանյանը հացադուլի պատճառով իրեն վատ է զգացել, որից հետո դատավորը բուժզննման համար ընդմիջում էր հայտարարել։

Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Փետրվարի 27-ին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանը կոչ էր արել քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, որտեղ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուսանկարում Վարդանյանի դեմքին կապտուկներ էին։

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԳՆ-ն «խորը մտահոգություն» էր հայտնել Բաքվի բանտերում հայ ռազմագերիների և պատանդների, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Վարդանյանի խոշտանգումների կապակցությամբ։

Մարտի 1-ին Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախկին նախարար, ՀՀ նախկին սոցապնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հացադուլ էր հայտարարել՝ կոչ անելով Վարդանյանին դադարեցնել հացադուլը։

telegram

Առնչվող Նորություններ

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր. Միրզոյան

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր. Միրզոյան

12 Հունիս 2025 22:05

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր, Մարսելում կայացած «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ...

Թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործով երկու անձ է ձերբակալվել․ ՔԿ

12 Հունիս 2025 20:49

Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործով կա երկու ձերբակալված, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։...

«Քաղաքական նպատակ ունի». փաստաբանը՝ Վանեցյանի անվտանգության աշխատակիցների ձերբակալության մասին

Քրեական ոստիկանությունը ձերբակալել է Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին․ փաստաբան

12 Հունիս 2025 20:36

Քրեական ոստիկանությունն ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ...

ՔՊ-ն չներկայացավ Վաղարշապատի ղեկավարի ընտրության նիստին, այն չկայացավ

ՔՊ-ն չներկայացավ Վաղարշապատի ղեկավարի ընտրության նիստին, այն չկայացավ

12 Հունիս 2025 18:31

Ճամբարակում տուժածներին ու մահացածների հարազատներին փոխհատուցելու ծրագերի մասին ԱՍՀ-ն որոշում չունի․ խոսնակ

Ճամբարակում տուժածներին ու մահացածների հարազատներին փոխհատուցելու ծրագերի մասին ԱՍՀ-ն որոշում չունի․ խոսնակ

12 Հունիս 2025 18:18

Ճամբարակում հունիսի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին ու մահացածների հարազատներին փոխհատուցելու մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշում...

Դիվանագիտության և հիշողության միջև. ՀՀ արտաքին քաղաքականության վերափոխումը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում

Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, «Նիկոլի նման մի սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի». Տեր-Պետրոսյան

12 Հունիս 2025 18:16

Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, «Նիկոլի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - խմբ․) նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ...

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 13-ին

13 Հունիս 2025 07:38
Բոլոր դեպքերն ուսումնասիրելու ենք․ ԿԲ նախագահը՝ վարկային խաբեությունների մասին

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում բանկային խարդախության 408 դեպք է գրանցվել

13 Հունիս 2025 00:47
Դիվանագիտական զանգերի տարափ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին միանալու Թրամփի առաջարկից հետո

Կարող է ինչ-որ բան պատահել․ Թրամփը գնահատել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

13 Հունիս 2025 00:10
Amazon-ի, Spotify-ի և Google-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել

Amazon-ի, Spotify-ի և Google-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել

12 Հունիս 2025 23:51
Հնդկաստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 317-ի․ ԶԼՄ

Հնդկաստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 317-ի․ ԶԼՄ

12 Հունիս 2025 22:57
Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր. Միրզոյան

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր. Միրզոյան

12 Հունիս 2025 22:05
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Իրանը հայտնել է միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևից հետո պատասխան քայլերի մասին

12 Հունիս 2025 21:23

Թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու գործով երկու անձ է ձերբակալվել․ ՔԿ

12 Հունիս 2025 20:49
«Քաղաքական նպատակ ունի». փաստաբանը՝ Վանեցյանի անվտանգության աշխատակիցների ձերբակալության մասին

Քրեական ոստիկանությունը ձերբակալել է Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին․ փաստաբան

12 Հունիս 2025 20:36
«Երեխան հիասթափվում է կյանքից», «եթե չեն սիրում, նորմալ է». քաղաքացիները՝ ամուսնալուծության ազդեցության մասին

«Երեխան հիասթափվում է կյանքից», «եթե չեն սիրում, նորմալ է». քաղաքացիները՝ ամուսնալուծության ազդեցության մասին

12 Հունիս 2025 20:03
ՌԴ-ում գործող հայկական կազմակերպությունները դատապարտել են Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա

ՌԴ-ում գործող հայկական կազմակերպությունները դատապարտել են Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա

12 Հունիս 2025 19:36
ՔՊ-ն չներկայացավ Վաղարշապատի ղեկավարի ընտրության նիստին, այն չկայացավ

ՔՊ-ն չներկայացավ Վաղարշապատի ղեկավարի ընտրության նիստին, այն չկայացավ

12 Հունիս 2025 18:31
Ճամբարակում տուժածներին ու մահացածների հարազատներին փոխհատուցելու ծրագերի մասին ԱՍՀ-ն որոշում չունի․ խոսնակ

Ճամբարակում տուժածներին ու մահացածների հարազատներին փոխհատուցելու ծրագերի մասին ԱՍՀ-ն որոշում չունի․ խոսնակ

12 Հունիս 2025 18:18
Դիվանագիտության և հիշողության միջև. ՀՀ արտաքին քաղաքականության վերափոխումը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման համատեքստում

Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, «Նիկոլի նման մի սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի». Տեր-Պետրոսյան

12 Հունիս 2025 18:16
Տեղեկություն ունեմ, որ ՔՊ-ն բոյկոտելու է քաղաքապետի ընտրության նիստը․ «Էջմիածին» դաշինքի ղեկավար

Տեղեկություն ունեմ, որ ՔՊ-ն բոյկոտելու է քաղաքապետի ընտրության նիստը․ «Էջմիածին» դաշինքի ղեկավար

12 Հունիս 2025 18:14
Ավելի հասկանալի կլիներ՝ ասեին՝ չեն ստորագրում իմփիչմենթի տակ․ Շարմազանովը՝ «Հայաստան» դաշինքի մասին

Ավելի հասկանալի կլիներ՝ ասեին՝ չեն ստորագրում իմփիչմենթի տակ․ Շարմազանովը՝ «Հայաստան» դաշինքի մասին

12 Հունիս 2025 17:51
ՌԴ ոսկու ներմուծման և արտահանման նոր կանոնների պատճառով ՀՀ արտաքին առևտուրն այս տարի կնվազի ավելի քան 50%-ով

ՌԴ ոսկու ներմուծման և արտահանման նոր կանոնների պատճառով ՀՀ արտաքին առևտուրն այս տարի կնվազի ավելի քան 50%-ով

12 Հունիս 2025 17:39
Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ (ուղիղ)

Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ (ուղիղ)

12 Հունիս 2025 17:28
Իմփիչմենթի գործընթացն արդեն սկսվել է․ Սերժ Սարգսյան

Իմփիչմենթի գործընթացն արդեն սկսվել է․ Սերժ Սարգսյան

12 Հունիս 2025 17:11
Սպասելի չէր․ Աբրահամյանը՝ Փաշինյանի իմփիչմենթի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի դիրքորոշման մասին

Սպասելի չէր․ Աբրահամյանը՝ Փաշինյանի իմփիչմենթի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի դիրքորոշման մասին

12 Հունիս 2025 16:51
Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 16-ին հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքը հունիսի 12-ին՝ ըստ ԿԲ տվյալների

12 Հունիս 2025 16:33
Անհայտ ծագման դրոշը հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՆԳՆ

Անհայտ ծագման դրոշը հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՆԳՆ

12 Հունիս 2025 16:21
Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի․ ԱՆ

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի․ ԱՆ

12 Հունիս 2025 16:08
Հնդկաստանում կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չկան

Հնդկաստանում կործանված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չկան

12 Հունիս 2025 15:43
«Իսլամական պետություն» ահաբեկչական շարժումը վերածնվում է Սիրիայում և Իրաքում

«Իսլամական պետություն» ահաբեկչական շարժումը վերածնվում է Սիրիայում և Իրաքում

12 Հունիս 2025 15:23
Փաշինյանի իմփիչմենթի ձևաթղթի տակ ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն է․ Դավիթ Համբարձումյան

Փաշինյանի իմփիչմենթի ձևաթղթի տակ ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն է․ Դավիթ Համբարձումյան

12 Հունիս 2025 15:13
Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշում

Արման Ծառուկյանն ընդգրկվել է UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշում

12 Հունիս 2025 14:58
Оппозиционные деятели посещают могилу экс-премьера Андраника Маргаряна по случаю его дня рождения (прямое включение)

Ընդդիմադիր գործիչներն այցելում են Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ նրա ծննդյան օրվա առթիվ (ուղիղ)

12 Հունիս 2025 14:35
Ինդիանա նահանգը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ին կոչ է անում Արցախի էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Ինդիանա նահանգը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ին կոչ է անում Արցախի էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

12 Հունիս 2025 14:22
Արզնիի համայնքապետը դեպքի վայրում գտնվել է ծեծկռտուքը դադարեցնելու համար․ Սահակյան

Արզնիի համայնքապետը դեպքի վայրում գտնվել է ծեծկռտուքը դադարեցնելու համար․ Սահակյան

12 Հունիս 2025 13:48
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 13-ին

13 Հունիս 2025 07:38

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 13-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ԿարդալDetails
Բոլոր դեպքերն ուսումնասիրելու ենք․ ԿԲ նախագահը՝ վարկային խաբեությունների մասին
Հասարակություն

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում բանկային խարդախության 408 դեպք է գրանցվել

13 Հունիս 2025 00:47

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային հատվածում գրանցվել է խարդախության 408 դեպք, հունիսի 10-ին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ