Մերձավանում զինված միջադեպի գործով 4 անձ է կալանավորվել, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Փետրվարի 6-ին Ավդալյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ դեպքի առնչությամբ ՔԿ-ում քրեական վարույթ է հարուցվել։ Փետրվարի 5-ին ՔԿ խոսնակը հայտնել էր, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության վարույթով 2 ձերբակալված կա, դեպքի առթիվ քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ։
Փետրվարի 6-ին Shamshyan.com-ը գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հարցերի պատճառով։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանն է։