Ղազախստանի ՆԳՆ կիբեռհանցագործությունների հակազդման դեպարտամենտի և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում Երևանում կանխվել է խարդախությամբ զբաղվող զանգերի 2 կենտրոնի գործունեություն, կա 41 ձերբակալված, հաղորդել է Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ հատուկ գործողության ընթացքում ձերբակալված անձանց թվում կան Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ։
Ըստ իրավապահների՝ կիբերհանցագործության կենտրոններից նրանք կապ են հաստատել Ղազախստանի և եվրոպական երկրների քաղաքացիների հետ և առաջարկել գումարներ ներդնել իբր խոշոր ներդրումային ընկերություններում:
«Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 մեքենա, 30 հազար դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի և դրամապանակ՝ կրիպտոարժույթով»,- հայտնել են Ղազախստանի ՆԳՆ-ից՝ հավելելով, որ այս պահին հայկական կողմի հետ Ղազախստանի ՆԳՆ-ն քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում: