Ոստիկանությունը բերման է ենթարկել մի խումբ օտարերկրյա քաղաքացիների, ովքեր կասկածվում են Երևանում փետրվարի 12-ին զինված ավազակային հարձակում կատարելու և 50 հազար դոլար հափշտակելու մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ոստիկաններին հաջողվել է կասկածյալներից 4-ին վնասազերծել Երևանի տարբեր հատվածներից։ Նրանք ՌԴ քաղաքացիներ են, որոնցից մեկը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից ավազակային հարձակում կատարելու համար հետախուզման մեջ էր գտնվում։
Նշվում է, որ տուժածն աշխատում է տարադրամի փոխանակման կետում։
Կայքը հավելում է, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 12-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, որի ընթացքում զինված հարձակում էին գործել աշխատակցի վրա, նրան պատճառել վնասվածք, երեք կրակոց արձակել ու հափշտակել նրա մոտ գտնվող գումարը։
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին կրակված պարկուճ, արնանման հետքեր։