Պարեկները Երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել, գրել է Armlur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ երգիչը «խոստովանել է, որ թմրանյութն իրեն է պատկանում՝ ասելով, որ այն ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով ու օգտագործման նպատակով պահել է մեքենայում»։
Shamshyan.com-ի տվյալներով՝ պարեկները թմրանյութը հայտնաբերել են հունվարի 31-ին, երբ «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են Դուրգարյանի Infinity մակնիշի ավտոմեքենան։ Կայքը հավելել է, որ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։