Բացատրական աշխատանքների միջոցով Հայաստանում 2024 թվականին կամավոր 1600 հրազեն են հանձնել, նախորդ տարվա արդյունքներն ամփոփոխ ասուլիսի ժամանակ ի պատասխան Armenia Today-ի հարցին՝ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Այս ցուցանիշը 10,7%-ով ավելի է 2023-ի համեմատ։ Կարծում եմ՝ 2025-ին ապօրինի շրջանառությունից ավելի մեծ թվով զինամթերք դուրս կբերենք»,- ընդգծել է նախարարը։
Armenia Today-ը նախարարին հիշեցրել է 2024 թվականի հունվարին այն ժամանակվա ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հայտարարությունը, ըստ որի՝ «44-օրյա պատերազմից հետո Հայաստանում մոտ 17 հազար ինքնաձիգ է անհետացել»։ Հարցին, թե 2024-ի ընթացքում այդ խմբաքանակը կամ դրա մի մասը հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ, նախարարը հստակ թիվ չի հրապարակել։
«Տեղյակ եմ պարոն Ղազարյանի կողմից հնչեցրած թվի մասին։ Այդ թիվը տարբեր պետական մարմինների աշխատանքի, ճշգրտումների արդյունքում պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում, և այս պահի դրությամբ թույլ տվեք ձեռնպահ մնալ որևէ թիվ հնչեցնելուց»,- ընդգծել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։