Երևան քաղաքի Գլինկայի փողոցի 14/1 հասցեում գտնվող երկաթգծի կայարանի հարևանությամբ ոստիկանները հայտնաբերել են կնոջ դի՝ կիսանեխած վիճակում, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն օգոստոսի 24-ից համարվում էր անհետ կորած և որոնվում էր։ Նա Երևանի բնակիչ 80-ամյա Շ․ Ա․-ն է։
«Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- նշում է կայքը։
Ըստ կայքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 15 տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ։