Վանաձորի քրեակատարողական հիմնարկում չորս մարդ է վիրավորվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 14:10-ի սահմաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որպեսզի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենա Վանաձորի բանտ, որտեղ կան տուժած քաղաքացիներ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Վանաձորի բանտից մեկ հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի հիվանդանոց է տեղավորվել բանտի աշխատակիցների կողմից։ Տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկաներ, այս պահին բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար։
Նշվում է նաև, որ միջադեպի մասնակիցներից մեկը նոյեմբերին տեղի ունեցած Վանաձորի 39-ամյա բնակչի սպանության մեջ կասկածվող 28-ամյա Կարեն Փիլոյանն է։