Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել, մեկ անձ դիմել է բուժհաստատություն, հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնել է, որ դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ՝ պատժվում է առավելագույնը 15 տարի ժամկետով)։ ՔԿ-ից տեղեկացրել են նաև, որ կատարվում է քննություն։
Քննչական կոմիտեն ու ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել են մամուլում տարածված այն տեղեկությունը, թե կրակոցներից դատախազ է տուժել։
«Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել, դատարանի բակում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը։
Armenia Today-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը ևս հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը
«Տեղեկությունը, թե դատախազի ուղղությամբ կրակոց է եղել, իրականությունը չի համապատասխանում»,- հայտնել է նա։