Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը և նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն, ասված է ՀՀ արդարադատության նախարարության Azdarar.am կայքում զետեղված ծանուցագրերում։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշվածի հիման վրա՝ Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,- ասված է Արա Մինասյանին ուղարկված ծանուցման մեջ։
Նշվում է, որ Մինասյանն ու կինը իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044 Ն որոշման՝ միաժամանակ, հայտնելով, որ ներկայանալ անհրաժեշտ է սույն թվականի հուլիսի 25 ին՝ ժամը 11:00-ին։
Դատարանը մերժել է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը, հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով՝ դատարանի որոշմամբ՝...
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով...
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գտնվող վանական համալիրում առերևույթ խուլիգանության կատարելու դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել...
Իրավապահները պարզել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 2 պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպքի մանրամասները, տեղեկանում ենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոմիտեից...
Վրաստանի մաքսային տարածքում արգելափակված հայկական բեռների հետ կապված իրավիճակը «շատ վտանգավոր է» Հայաստանի բիզնեսի համար, լրագրողների հետ զրույցում նշել է...