Տավուշում հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին, գրում է Shamsyan.com-ը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին Ոսկեվան-Բաղանիս ավտոճանապարհով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է կրփազենք, իսկ բեռնախցիկում՝ փայտե մահակ։ Ավտոմեքենան, վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Shamsyan.com-ի տեղեկություններով՝ ուղևորներից մեկը Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տրդատ Խաչատրյանն է, որը Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդին է։ Դեպքի փաստով Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվել։
Հունիսի 21-ին մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Սուրեն Խաչատրյանի մյուս որդին՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսում կրակել է քաղաքացու վրա ու փախել։ Հունիսի 22-ին Տիգրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, նա գտնվում է հետախուզման մեջ։