Ադրբեջանի Շամքիրի շրջանում բախվել են «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը և բեռնատարը, կա առնվազն 7 զոհ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքու–Ղազախ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով բազմաթիվ ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանց թիվը այս պահին չի հստակեցվում:
Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, իրականացվում է հետաքննություն։