Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա այսօր՝ 14։50-ի սահմաններում, բախվել են «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, կան 1 զոհ, 6 վիրավոր, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Վթարի հետևանքով «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են հոսպիտալացվել նաև «Նիսանի» վարորդն ու երեք ուղևորները։
«Նիսանի» մյուս` 22-ամյա ուղևորը, բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական մարմնին։