Շիրակի մարզում ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վթարի հետևանքով 2 անձ զոհվել է, 1-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը
Նշվում է, որ ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում Tank մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում։
Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորը ՌԴ քաղաքացիներ են։ Մահացածներից մեկը 64-ամյա կին է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մյուսը 64-ամյա վարորդն է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայում՝ արգելափակված վիճակում, իսկ վիրավորը 84-ամյա կին է։