ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք 2,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է ժամը 22։26-ին՝ օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժն զգացվել է մարզի Մարտունի քաղաքում և Ձորագյուղ, Լիճք, Վարդաձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։