Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է Գեղարքունիքի մարզում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ 3,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 31-ին` ժամը 00:13-ին։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Այն զգացվել է Վարդենիս քաղաքում, Սոթք և Կութ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։