Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում գտնվող Զահեդան քաղաքում տեղի է ունեցել զինված հարձակում տեղական դատական վարչակազմի վրա, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Զինված անհայտ անձինք ներխուժել են շենք և կրակ բացել։ Նրանց ինքնությունը և նպատակները մնում են անհայտ։ Իշխանությունները հետաքննություն են սկսել, և քաղաքը կրկին հայտնվել է քննարկումների կենտրոնում՝ անվտանգության խնդիրների պատճառով։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կան զոհեր։ Ճշգրիտ թիվը դեռևս չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ Իսրայելի ավիահարվածներից մեկի հետևանքով կրակի տակ էր հայտնվել և վիրավորվել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։