ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Տեխասի ջրհեղեղից զոհվածների ընտանիքներին, տեղեկանում ենք ԱԳՆ-ի X-ի էջից։
«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր խլեց։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով նրանց։
BBC-ին հուլիսի 6-ին տեղեկացրել է, որ ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 51-ի, որոնց թվում 15 երեխա կա։ Նշվում է, որ հարյուրավոր փրկարարներ աշխատում են անհայտ կորած մարդկանց որոնելու համար։
Անհայտ կորածների թվում Գվադելուպա գետի երկայնքով տեղակայված քրիստոնեական երիտասարդական ճամբարի 27 երեխա, կա հավելել է ԶԼՄ-ն։
Ջրհեղեղը տեղի էր ունեցել հուլիսի 5-ին՝ տեղատարափ անձրևների պատճառով։ Նույն օրը ԶԼՄ-ները հայտնել էին 24 զոհի մասին։