Հուլիսի 6-ին` ժամը 07:48-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք 1,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ, հավելել են ՆԳՆ-ից։
Երկրաշարժը Մարտունի քաղաքից բացի զգացել են ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։