Արմավիրի, Վայոց ձորի մարզերում և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններում ուժեղ քամու հետևանքով թեքվել և տապալվել են ծառեր, սյուներ, վնասվել են շինությունների տանիքներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը;
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ Երևանում ծառի ճյուղերը և նստարանն ընկել են քաղաքացու վրա, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Նշվում է, որ փրկարարական աշխատանքներ են իրականացվում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Չեխովի, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի փողոցներում, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներում։
Տեղում իրականացվում են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։