Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 13:47-ին։ Ըստ գերատեսչության՝ ավտոճանապարհի 33-րդ կմ-ին Dodge մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարին ու հողաթմբերին․ վարորդը տեղում մահացել է, իսկ չորս ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը ՀՀ ՊՆ զինծառայող էր, տուժածները՝ նրա կինը, 2 երեխաները և բարեկամի երեխան: