Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 01:51-ին, ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2,2 մագնիտուդով երկրաշարժ, ասված է հրապարակման մեջ։
Փրկարար ծառայությունը նշել է, որ երկրաշարժն զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ, վնասների մասին տեղեկություն չի հաղորդվել։
Հունիսի 25-ին նույնպես Գեղարքունիքում երկրաշարժ էր գրացվել։