Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի ունեցած պայթյունից մեկ անձ է տուժել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պայթյունի մասին ահազանգն ստացվել է ժամը 13:25-ին։ Գերատեսչության տվյալներով՝ գազալցակայանում կայանած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է գազալցակայանի տանիքի թիթեղյա ծածկը։
Գազալցակայանի աշխատակիցը (Ն․ Խ․, ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։