Ճամբարակ քաղաքի շենքերից մեկի փլատակներից հայտնաբերվել է որոնվող բնակչի դին, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։ Պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի։
Գերատեսչությունից հավելել են, որ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։
Ըստ ՆԳՆ Փրկարար ծառայության՝ նախնական տվյալներով Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկում տեղի էր ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարանները։
Տեղի ունեցած պայթյունի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեն նախաձեռնել էր քրեական վարույթ։ Պատահարի հետևանքով 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ճամբարակի առողջության կենտրոն: