Ապարան- Քուչակ ճանապարհին մայիսի 29-ին Opel մակնիշի ավտոմեքենայի և Volkswagen մակնիշի միկրոավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ,
հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Գերատեսչության տվյալներով՝ Opel-ում հրդեհ է բռնկվել, մեքենան այրվել է:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ 12 տուժածից 11-ն Ապարանի ԲԿ-ում ստանում է համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:
«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան»,- գրել է նա Facebook սոցիալական ցանցում:
ՆԳՆ-ից
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ավելի վաղ
հայտնել էին, որ 2025 թվականի հունվարից մինչև ապրիլի 30-ը ՀՀ-ում գրանցվել է հետիոտնի մասնակցությամբ 349 պատահար․ 359 մարդ ստացել է մարմնական վնասվածք, 15 մարդ՝ զոհվել։