Մայիսի 20-ին` ժամը 10:11-ին, Հայաստան-Վրաստան սահմանային Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք 2,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Փրկարար ծառայությունից հավելել են, որ երկրաշարժն զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։