ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունն Armenia Today-ին տրամադրել է հետիոտնի մասնակցությամբ տրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը։
Ըստ հարցման պատասխանի՝ 2025 թվականի հունվարից մինչև ապրիլի 30-ը ՀՀ-ում գրանցվել է 349 պատահար․ 359 մարդ ստացել է մարմնական վնասվածք, 15 մարդ՝ զոհվել։
2024 թվականի տվյալների համաձայն՝ տեղի է ունեցել 1079 պատահար, որի հետևանքով 1065 մարդ ստացել է մարմնական վնասվածք, իսկ 107-ը՝ մահացել։
Հայաստանում 2025-ի առաջին 3 ամիսներին՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, մարմնական վնասվածքի և մահվան ելքով 989 ճանապարհատրանսպորտային վթար էր գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 61 մարդ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին գերատեսչությունից:
Ծառայությունից տեղեկացրել էին նաև, որ 2024-ին՝ 2023-ի համեմատ, ՃՏՊ-ները նվազել են 229 դեպքով, զոհերը՝ 45-ով, իսկ վիրավորները՝ 421-ով։