Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ին ավտոմեքենայով գետն ընկած տղամարդու դին, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածից 3-4 կմ հեռավորության վրա, նկատել են դի, և ժամը 18։59-ին գետից դուրս բերել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 74-ամյա Ռուբեն Պ.-ն է: