Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան շրջվել և հայտնվել ճանփեզրին, ինչի հետևանքով 7 մարդ է տուժել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ծառայության հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ին։ Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և վեց ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: