Երևանի Շենգավիթի շրջանում գտնվող «Մուն Սթար» մերսման սրահում մերսուհիները «սեռական բնույթի ծառայություններ են մատուցել», գրում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ «պոռնկությամբ զբաղվելուն նպատելու համար ոստիկանության Շենգավիթի բաժին են հրավիրել Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Իրինային, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հասմիկին և Երևանի բնակիչ 48-ամյա Նառային»:
Նառան և Հասմիկը խոստովանել են, որ իրենք, բացի մերսումից, մատուցել են նաև սեռական բնույթի ծառայություններ, որի դիմաց լրացուցիչ ստացել են 5000 դրամից մինչև 20 հազար դրամ, փոխանցում է լրատվամիջոցը: