Շիրակի մարզում ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարի է ենթարկվել բլոգեր, գյումրեցի Գևորգ Կարապետյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի` վթարը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա-Մարալիկ հատվածում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Նշվում է, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհից չհեռացված ձյունն ու մերկասառույցն էր, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է` բախվեր մեկ այլ ավտոմեքենայի: