Ապրիլի 14-ին՝ ժամը 13:25-ի սահմաններում, Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն իր վարած MAN մակնիշի թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.-ին, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:
Ավտոբուսը 26-ամյա աղջկան վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, հավելել է կայքը։ Նշվում է, որ վարորդը գտնվել է սթափ վիճակում: