Երևանի Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը, գրել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 9։30-ի սահմաններում։ Բախման հետևանաքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակները, ցուցանակը և հայտնվել մայթին։
Նշվում է, որ շտապօգնությունը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 2 քաղաքացու, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսը հրաժարվել է հոսպիտալացումից՝ հավաստիացնելով, որ իրեն լավ է զգում։