Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:03-ին, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։
Երկրաշարժն զգացվել է Լոռու մարզում՝ 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ, նշված է հաղորդագրության մեջ:
Սպիտակում մարտի 8-ին 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: