Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հրդեհը բռնկվել է մարտի 16-ի երեկոյան՝ գյուղի 10-րդ փողոցի շենքերից մեկում։
Հրշեջները հրդեհը տեղայնացրել են ժամը 21:21-ին, մարել մարտի 17-ին՝ ժամը 02:28-ին։ Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և մոտ 1500 հակ անասնակեր։