Կոտայքի մարզի Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում երեք մեքենաների բախման հետևանքով երկու անձ է տուժել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 17։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Ռուբիկ Պ․-ի վարած Mercedes, 27-ամյա Աևակ Ա․-ի վարած Volkswagen Golf և Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Էդվարդ Վ․-ի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ կայքի՝ վթարի հետևանքով 2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։