Մարտի 12-ին՝ ժամը 10։15-ին, փրկարարները հայտնաբերել են մարտի 11-ից որոնվող՝ Արագած լեռան վրա ձնահյուսքի տակ մնացած լեռնագնացի դին, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նա իսպանացի 9 անձից բաղկացած լեռնագնացների խմբի անդամ էր։ Մյուս 8 տուժած լեռնագնացներին մարտի 11-ին փրկարարները հայտնաբերել էին:
Ձնահյուսի տակ մնացած 9 լեռնագնացներից մեկն անհայտ կորած էր համարվում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 8 տուժած հոսպիտալացվել էր: Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել էր միջին և թեթև ծանրության պոլիտրավմաներ: