Ժամը 06։00-ի դրությամբ` փրկարարները շարունակում են որոնել Արագած լեռան վրա ձնահյուսքի տակ մնացած լեռնագնացին, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։
Ձնահյուսի տակ մնացած 9 լեռնագնացներից մեկն անհայտ կորած է համարվում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 8 տուժած հոսպիտալացվել էր: Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել էր միջին և թեթև ծանրության պոլիտրավմաներ: