Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտակայքում, Ռուսաստանից Երևան մեծաքանակ կոնյակի շշեր տեղափոխող բեռնատար է այրվել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արամ Սարգսյանի կողմից վարած Iveco մակնիշի բեռնատարում։ Կայքի տեղեկությամբ՝ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկություններով՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:24-ին, մարվել՝ 23:44-ին։ Այրվել է բեռնատարի խցիկը և կցորդիչը՝ մասամբ։