Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Ըստ հրապարակման՝ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։26-ին)։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ, նշված է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ, նշել է ՆԳՆ-ն։