Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշնակ գյուղի խաչմերուկում, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ «Mazda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն, ով հայտնվել է ձորակում և տեղում մահացել։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 15:07-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։