Փետրվարի 24-25-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 914 ավտոմեքենա և 2249 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Դեպքերը տեղի են ունեցել, մասնավորապես, Երևան, Հրազդան, Ապարան, Սևան, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներում, Քաղսի, Առինջ, Ծաղկահովիտ, Նորատուս, Սարալանջ, Նորաշեն, Կաքավասար գյուղերում, Միրաք-Ապարան, Զոլաքար-Մարտունի, Գավառ-Սևան, Բլագոդարնոյե-Կաթնառատ, Տաթև-Լծեն, Տաթև-Շինուհայր, Բերդ-Ճամբարակ, Իջևան-Բերդ, Իծաքար-Իջևան ավտոճանապարհներին։