Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը ժամը 11։49-ին ահազանգ է ստացել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում՝ ձորում, նկատվում է ավտոմեքենա։
«Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին, Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից (ավտոմեքենայից մոտ 5 մ հեռավորության վրա) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։