Փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ-ն տվյալներ է ստացել, որ Բագրատունյաց 70/19 հասցեում կայանված իրանական համարանիշներով բեռնատարում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Ահազանգն ստացվել է ժամը 11:00-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու պարեկները «Ֆոտոն» մակնիշի բեռնատարում հայտնաբերել են վարորդի մարմինը:
Ըստ կայքի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է, ով, ըստ նախնական վարկածի, հանկարծամահ է եղել:
Չինարիում ամուսինները, նախնական տվյալներով, մահացել են մարինացված վարունգից․ ՆԳՆ
Տավուշի մարզի Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինները, նախնական տվյալներով, մահացել են մարինացված վարունգից, հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։ Ապրիլի 14-ին՝...