Տավուշի մարզի Նորաշեն և Սարչապետ գյուղերի միջակայքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է խոտածածկույթ, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հրդեհը բռնկվել է փետրվարի 18-ին՝ Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին։ Փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 23:48-ին, մարել՝ 23:57-ին։