Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել, եկեղեցու հոգևոր հովիվը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 14։00-ի սահմաններում, դեպքի վայր է մեկնել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ըստ կայքի՝ վնասվել է հովվատան մուտքի դուռը, ինչպես նաև լուսամուտի ապակին։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։