Պերուում կամուրջի փլուզման հետևանքով մարդատար ավտոբուսը վթարվել է, 2 մարզ զոհվել է, 38-ը՝ վիրավորվել, հայտնում է Voice of America-ն։
«Ավտոբուսը տեղափոխում էր ավելի քան 50 ուղևորի, երբ կամուրջը փլուզվել է կառուցվածքային անսարքության պատճառով»,- հայտնել է երկրի Աղետների կառավարման ներկայացուցիչ Սեսիլիա Մարտինոն։
Առողջապահության ոլորտում աղետների ռիսկի և ազգային պաշտպանության գլխավոր ղեկավար Դեյվիդ Ափոնտեն տեղեկացրել է, որ տուժածները տեղափոխվել են Չանկեյ և Հուարալ հիվանդանոցներ:
Ոստիկանությունից հայտնել են, որ զոհվել են երկհարկանի ավտոբուսի վարորդն ու ուղևորներից մեկը։ Ավտոբուսը մասամբ հայտնվել է գետում։
Ուղևորների խոսքով՝ կամուրջը երեք մասի է բաժանվել, իսկ ավտոբուսը մնացել է ներքևում, ինչի հետևանքով Չանկայ գետի ջուրը լցվել է ներս։
Պերուի տրանսպորտի և կապի նախարար Ռաուլ Պերեսը հայտարարել է, որ հետաքննություն կանցկացնեն պարզելու համար, թե պատասխանատու ընկերությունն ինչո՞ւ պատշաճ չի կատարել իր գործառույթները։